Քաղաքական Միջազգային 

Լիբանանի խորհրդարանի պատգամավորները կրկին չեն կարողացել նախագահ ընտրել

TASS գործակալության փոխանցմամբ՝ Լիբանանի խորհրդարանի պատգամավորները կրկին չեն կարողացել հանրապետության նախագահ ընտրել։ Օրենսդիրների թիվն անբավարար է եղել քվեարկության անցկացման համար։

Քվորումի բացակայության պատճառով խոսնակ Նաբիհ Բերին 26-րդ անգամ հետաձգել է ընտրությունները։ Օրենսդիրները երկրի նախագահ կընտրեն օգոստոսի 12-ին։

Քվեարկության համար անհրաժեշտ էր 128 պատգամավորներից 86-ի ներկայությունը։

Նույն շարքից