Միջազգային Քաղաքական 

Լիբանանի նախագահական ընտրությունները ձախողվել են 27-րդ անգամ

Լիբանանի խորհրդարանը հերթական անգամ ձախողել է նախագահի ընտրությունը: Արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ պատճառն ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ ոչ բավարար քվորումն է:

Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին 27-րդ անգամ հետաձգել է հանրապետության նախագահի ընտրությունը մինչև սեպտեմբերի 2-ը:

Լիբանանի նախկին նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարության ժամկետն ավարտվել է 2014թ.-ի մայիսի 25-ին: Քվերակության կայացման համար անհրաժեշտ է 126 պատգամավորներից 86-ի ներկայությունը: Նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 30-ին:

Նույն շարքից