Հասարակություն 

Լիբերիայում Էբոլա վարակի գոտին լքել փորձող մարդկանց զսպում են արցունքաբեր գազով

Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ Էբոլա վիրուսի պատճառով կարանտինի տակ գտնվող գոտին լքել փորձողներին զսպելու համար, հայտնում է Reuters-ը: Դրանից բացի, ոստիկանները ճանապարհներն արգելափակել են աթոռներով, սեղաններով և փշալարով:

 

Ըստ ականատեսների՝ ամբոխը ոստիկանության վրա քարեր է նետել և պահանջել իրենց թողնել հեռանալ մեկուսացման գոտուց: Նրանք բողոքում են, որ իրենց ոչ ոք չի նախազգուշացրել արգելափակման մասին: Ուստի նրանք չեն կարողացել սնունդ գնել:

 

Բախումների հետևանքով տուժածներ չկան: Կարանտինի տակ է քաղաքի այն շրջանը, որտեղ պահում են Էբոլայով վարակվածներին, որտեղից ավելի վաղ փախուստի դեպքեր էին գրանցվել:

 

Այսօր Լիբերիայում վիրուսի տարածման կանխման նպատակով նաև պարետային ժամ է սահմանվել՝ 21.00-ից մինչև 06.00-ը:

Նույն շարքից