Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, գրոհայինները զավթել են Լիբիայի Սիրտ քաղաքից 170 կմ հեռավորության վրա գտնվող նավթահորը:
Նավթահորը շահագործում է պետական նավթային ընկերությունը, սակայն աշխատանքներն այնտեղ դադարեցվել էին դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերից:
Հիշեցնենք, որ Լիբիայի արեւածագ իսլամական արմատական խմբավորմումը մի շարք հարձակումներ էր ձեռնարկել նավահանգիստների վրա, ինչից հետո երկրի կարեւոր նավթային տերմինալները դադարեցրել էին իրենց գործունեությունը:
Տերմինալներից մեկում բռնկված հրդեհը ոչնչացրել էր շուրջ 800 հզ բարել նավթ: Լիբիայում նավթի հանույթը կրճատվել էր՝ հասնելով 230 հազար բարելի, այն դեպքում, երբ արտահանումը օրեկան կազմում է 1,3 միլիոն: