Հայաստան 

ԼՂՀ նախագահը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք» և «Ժողովրդավարություն» խմբակցությունների անդամների հետ: Քննարկվել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:


Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ նման ձևաչափով հանդիպումները դարձել են ավանդական և գործնականում ապացուցել իրենց արդյունավետությունն ու պահանջված լինելը:  


Հանդիպումներին մասնակցել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից