Քրեական հետախուզության վարչության և տարածքային մարմինների ուժերով հաշվետու կիսամյակում ԼՂՀ տարածքում կազմակերպվել և անց է կացվել «Կանեփ-կակաչ-2014» համալիր կանխարգելիչ միջոցառման 1-ին փուլը, որի արդյունքում ի հայտ է բերվել մշակումն արգելված թմրանյութ պարունակող բույսեր ապօրինի ցանելու և աճեցնելու 9 դեպք (1-ական` Ասկերանի, Մարտունու, Հադրութի, Շահումյանի, 2-ը` Մարտակերտի և 3-ը` Քաշաթաղի շրջաններում): Հայտնաբերվել և ոչնչացվել են 3432,8 կգ վայրի կանեփի և 2 կգ անմշակ կակաչի զանգվածներ:
Լեռնային Ղարաբաղի ոստիկանության հրապարակած վիճակագրության համաձայն, հաշվետու կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 19 հանցագործություն (69-ի դիմաց), որոնցից 13-ը կամ 68,4%-ը` ոստիկանության, 5-ը կամ 26,3%-ը` դատախազության և 1-ը կամ 5,3%-ը` հարկային պետական ծառայության կողմից:
Հայտնաբերված 19 հանցագործություններից 13-ը կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են, որոնցից 9-ը հայտնաբերվել է ոստիկանության, 3-ը` դատախազության և 1-ը` հարկային պետական ծառայության կողմից:
Հաշվետու կիսամյակում 6-ով (5-ից 11) աճել են հասարակական վայրերում կատարված հանցագործությունները:
Հաշվետու կիսամյակում հանրապետության տարածքում 3-ով (32-ից 29) նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը, 2-ով (6-ից 4)` զոհերի և 16-ով (46-ից 30)` վիրավորների քանակը:
Ի հայտ է բերվել ճանապարհային երթևեկության կանոնների 4949 խախտում (11697-ի դիմաց):
Ամփոփելով 2014 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները` ԼՂՀ ոստիկանության ղեկավարությունն ակնկալում է, որ ԼՂՀ ոստիկանության ծառայությունները և տարածքային մարմինները պետք է շարունակեն հետևողական աշխատանքը հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ: