Ռազմական գլխավոր 

ԼՂՀ ՊՆ-ն ողջունում է Անջեյ Կասպշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ողջունում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՊՆ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Նշում ենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակը զինված դիմակայության ամբողջ ընթացքում մշտապես իրականացրել է վստահության ամրապնդմանը եւ լարվածության միակողմանի թուլացմանն ուղղված քայլեր եւ պատրաստ է հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը նաեւ ԵԱՀԿ գործող նախագաի անձնական ներկայացուցչի նշած ժամանակահատվածում:

Միաժամանակ ակնկալվում էր՝ Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ գտնել հրադադարը պահպանելու եւ սադրանքների չգնալու մասին հստակ պատրաստակամության հայտարարություն»:

Նույն շարքից