Քաղաքական 

ԼՂՀ վարչապետը Բերձորում մասնակցել է «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» ծրագրի բացմանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը Բերձորում մասնակցել է Հայաստանի «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» արցախյան ծրագրի մեկնարկի միջոցառմանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Իր խոսքում կառավարության ղեկավարը ողջունել է ծրագրի սկիզբն Արցախում՝ այն համարելով կարևոր քայլ Բերձորի զարգացման ճանապարհին: Ա. Հարությունյանը նշել է, որ կենտրոնի կողմից տրամադրվող միջոցները, որպես երկարաժամկետ և անտոկոս փոխառություն, լավ հնարավորություններ են ընձեռում տեղի բնակչությանը բնակարանային պայմանների բարելավման համար: Նա խոստացել է առավելագույն աջակցություն ցուցաբերել ծրագրի ռեսուրսների ընդլայման աշխատանքներին և հույս հայտնել, որ կարճ ժամանակահատվածում դրա աշխարհագրությունն ու ծավալները զգալիորեն կաճեն:

Մեկնարկը տրվել է «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» 300-րդ և դրա արցախյան ծրագրի առաջին տան շինարարությամբ, որին, տանտերերի և հարևանների հետ միասին, իր մասնակցությունն է բերել նաև վարչապետը: Ա. Հարությունյանի խոսքով՝ առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակներում կարևորություն է տրվում կամավորական աշխատանքին՝ հատկապես համայնքային աջակցության տեսքով:

Նույն շարքից