Հասարակություն 

Լոս Անջելեսի մարաթոնի 185 մասնակիցներ տուժել են անոմալ շոգերի պատճառով

Լոս Անջելեսի մարաթոնի 185 մասնակիցներ տուժել են Կալիֆորնիայի հարավում անոմալ շոգերի պատճառով: Այս մասին հաղորդում է The Los Angeles Times-ը:



Մարաթոնի ժամանակ օդի ջերմաստիճանը հասել է 33 աստիճանի՝ ըստ Ցելսիսուսի: 36 մարդ հոսպիտալացվել է: Ամենամյա վազքին մասնակցել է 22.846 մարդ:



Լոս Անջելեսի մարաթոնն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1986 թվականից։ Դրան մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ։

Նույն շարքից