Քաղաքական Միջազգային 

Լոս-Անջելեսում մահացել է Սաուդյան Արաբիայի վետերան արտգործնախարարը

Լոս-Անջելեսում 76 տարեկանում մահացել է երկրի երկարամյա արտգործնախարար, այս տարվա ապրիլին պաշտոնից հեռացած Սաուդ ալ-Ֆեյսալը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ալ-Ֆեյսալը գլխավորել է արտգործնախարարությունը 40 տարի՝ սկսած 1975 թվականից:

Վերջին տարիներին ժամանակն ավելի շատ արտասահմանյան հիվանդանոցներում անցկացնող տարեց արքայազնին աշխատանքից ազատեց նոր թագավոր Սալման իբն Աբդել Ազիզ ալ- Սաուդը ապրիլի վերջին:

Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականության վետերանը Ֆեյսալ թագավորի 7 որդիներից մեկն է:

Նույն շարքից