Dni.ru կայքի փոխանցմամբ՝ Լոս Անջելեսի իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել մի տղամարդու, ով ատրճանակով զինված մուտք էր գործել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի ելույթի առիթով ստեղծված «անվտանգության գոտի»։
Զինված տղամարդու զենքը հայտնաբերվել էր ծառայողական շունը։
Ներկայում հստակեցվում են տեղի ունեցածի մանրամասները։
Ինչպես սպասվում է՝ Ջո Բայդենը Լոս Անջելեսում կհանդիպի տեղի ձեռնարկատերերի հետ։ Հանդիպում է ծրագրված նաև քաղաքապետ Էրիկ Գարսետիի հետ։