Լոս Անջելեսում քանդել են ամերիկացի հանրահայտ դերասանուհի, սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոյի տունը։ Այս մասին գրում է Вести-ն։
Դերասանուհու բազմաթիվ երկրպագուների՝ տունը պահպանելու փորձերն ապարդյուն են անցել։
Լոս Անջելեսի պատմական ժառանգության հանձնաժողովի հատուկ լսումները նշանակված են եղել հունիսի 18-ին։
Այնտեղ ներկայացվել է շինությանն ազգային ժառանգության կարգավիճակ շնորհելու հարցը, սակայն տարածքի սեփականատերերը չեն սպասել լսումներին և քանդել են Մոնրոյի տունը։