Քաղաքական Միջազգային 

Լուկաշանկոն մտահոգված է ՆԱՏՕ-ի ռազմական ուժի ընդլայման ձգտումներից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն անհանգստացած է Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ակտիվանալու հանգամանքից, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

«Մենք տեսնում ենք, որ Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում եւ եղբայրական Ուկրաինայում զինված բախումներ են տեղի ունենում։ Լուրջ անհանգստություն է առաջ բերում Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ակտիվությունը»,-ասել է Լուկաշենկոն բարձրագույն ռազմական հաստատությունների շրջանավարտների պարգեւտրման ժամանակ։

Բելառուս առաջնորդը նշել է, որ ներկա պարագայում, ավելի քան երբեք, կարեւոր է ռազմի արվեստին տիրապետելը։

Նույն շարքից