Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է բելոռուսցի չինովնիկների գործունեությունը լուսաբանող ռուսաստանցի լրագրողներին և նրանց հիմար անվանել: Այս մասին հայտնում է Լենտան:
«Հնարավոր է, որ ես թույլ եմ տալիս բաց խոսել այդ մասին: Դա արդեն պայմանավորված է իմ բնավորությամբ: Այստեղ որևէ կեղտոտ միտք չկա, ինչի մասին երբեմն գրում են՝ հատկապես ՌԴ-ում, տարբեր հիմարներ: Ես նրանց այլ կերպ չեմ անվանի»,-հայտարարել է Լուկաշենկոն:
Այսպես Բելոռուսի նախագահը մեկնաբանել է ռուսաստանյան ԶԼՄ-ների այն պնդումները, թե ինքն օգտագործում է Մոսկվայի դեմ պատժամիջոցները ռուսական իշխանություններից ինչ-որ բան պահանջելու համար: