Քաղաքական 

Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի գիշերն ամենահանգիստն է եղել, վերջապես ստացավ էն, ինչ ուզում էր. Հարությունյան

Մարտի մեկի գործը խեղաթյուրվում է և ամենասարսափելին այն է, որ խաբում են զոհերի հարազատերին։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 6–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, փոխանցում է news.am-ը:

Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նա նշեց. «Չի կարելի էդպիսի ստոր ձևով վարվել հարազատների հետ, չի կարելի նշանակել մեղադրյալ և ասել՝ ինքն ա։ Ինչի՞ չեն գնում Շերիֆի հետևից, ներքին զորքերի հրաամատարն էր, կարծես թե ոստիկանությունը թիթեռ է նկարել պատին»:

Արամ Հարությունյանն ասաց, որ իր կարծիքով՝ «Մարտի 1»-ը չպետք է դառնա իշխանությունը պահելու կամ տալու միջոց. «Մարտի մեկը մեր բոլորի ցավն է՝ բացառությամբ Լևոն Տեր–Պետրոսյանի, որովհետև ինքն էդ գիշեր ամենահանգիստն է եղել և վերջապես ստացավ էն, ինչ ուզում էր»,– ասաց նա։

 

Նույն շարքից