Հասարակություն 

Խանդոտ Ալիևը հայտարարել է, որ շանս է տվել Հայաստանին. Ադրբեջանի նախագահը վատ է քնում Նժդեհի արձանի պատճառով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շարունակում է հանգիստ չտալ Երևանում Գարեգին Նժդեհի արձանի ներկայությունը: Բաքվի պետական համալսարանում իր ելույթի ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Նժդեհի արձանը պետք է ապամոնտաժվի:

Ընդ որում, Ալիևը շեշտադրումն արել է նրա վրա, որ արձանը տեղադրվել է ՀՀ նախկին իշխանությունների օրոք:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե շանս է տվել Հայաստանի նոր իշխանություններին՝ հայտարարելով, որ վերջիններս պետք է ապամոնտաժեն արձանը, եթե իրենց դեմոկրատ են համարում:

Ալիևը նաև խանդում է, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի որոշ մահմեդական երկրների հետ: Նա հորդորել է վերջիններիս «չգրկախառնվել Հայաստանի հետ»:

Նույն շարքից