Հասարակություն 

Խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:


Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը , Սոթք – Քարվաճառ եւ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները:


Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում:


Խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նույն շարքից