Հայաստան Քաղաքական գլխավոր 

Խորհրդարանական կառավարման համակարգում խորհրդարանն արագ կարող է կորցնել իր մեծամասնությունը. Գագիկ Մինասյան

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ կառավարման խորհրդարանական համակարգն ունի մեկ թերություն՝ պակաս կայուն մակարդի առկայություն, ինչը լուծելու է մեխանիզմ է առաջարկվում առկա Սահմանադրության նախագծում։

Նա նշեց, որ սովորաբար խորհրդարանական կառավարման համակարգում խորհրդարանն արագ կարող է կորցնել իր մեծամասնությունը՝ չհասցնելով իրականացնել իր որոշումները։

«Նախագծով առաջարկվում է խորհրդարանում ստեղծել կայուն մեծամասնություն, որը կվերացնի խորհրդարանական կառավարման թերությունը։ Կայուն մեծամասնությունը հարկավոր է հենց այն պատճառով, որ կառավարությունների արագ փոփոխությունները, որը նպաստում է միջոցների փոշիացմանը, վերացնի»,-ասաց նա։

Գագիկ Մինասյանը միաժամանակ տեղեկացրեց, որ ինքը պատրաստվում է հանձնաժողովին առաջարկել փոփոխություն մտցնել, որով հնարավորություն տրվի կուսակցություններին ԱԺ ընտրությունների մինչև երկրորդ փուլի իրականացումը փորձել կայուն մեծամասնություն ստեղծել, չստացվելու դեպքում նոր միայն երկրորդ փուլ անցկացվի։ «Միայն այս պարագայում է, որ կարող ենք պնդել՝ երկրորդ փուլը կլինի բացառություն, ոչ թե օրինաչափություն»,-ասաց նա։

Գագիկ Միասյանն ընդգծեց, որ ինչպես ցանկացած օրենք, այնպես էլ Սահմանադրությունը չի կարող զերծ մնալ բարելավման գործընթացից, ինչը հնարավոր է իրականացնել միայն առաջարկությունների ու քննարկումների միջոցով։

Ըստ պատգամավորի՝ Սահմանադրության նախագծի դրական մոտեցումներից մեկը քաղաքական մեծամասնության լծակները մեծացնելու մասին դրույթներն են։ «Նախագիծը քաղաքական փոքրամասնության իրավունքները կտրուկ մեծացնում է, բազմաթիվ ոլորտներում մենք ունենք քվեարկություններ, որոնք պետք է իրականացվեն ոչ թե ներկաների 50%-ից ավելի ներկայության պարագայում, այլ 60%-ի։ Հատկապես բոլոր այն նշանակումները, որոնք խորհրդարանն իրականացնելու տարբեր պետական մարմիններում, բոլորի դեպքում պետք է իրականացվեն առնվազն 60%-ի քվեարկությամբ»,– ասաց նա։

Նույն շարքից