Հայաստան Քաղաքական 

Խորհրդարանական մեծամասնությունը հերթական անգամ տապալեց նախագահ Սարգսյանի թեկնածուին

Այսօր՝ մայիսի 29-ին, խորհրդարանը ձայների 30 կողմ, 53 դեմ հարաբերակցությամբ Արթուր Վաղարշյանին չընտրեց Սահմանադրական դատարանի անդամ:

Ավելի վաղ ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ խմբակցությունում ազատ քվեարկություն է տեղի ունենալու: Սակայն, հաշվի առնելով հարցերի բնույթը և այն, որ Վաղարշյանը քննադատել էր դատարաններն արգելափակելու գործընթացը, կարելի էր եզրակացնել, որ վերջինս այդքան էլ 88 պատգամավոր ունեցող Իմ քայլի սրտով չէ:

Վաղարշյանը ՍԴ անդամի հերթական թեկնածուն էր, ում ներկայացրեց նախագահ Արմեն Սարգսյանն ու տապալեց խորհրդարանը:

Նույն շարքից