Հասարակություն 

Խուզարկությամբ առաստաղի գաղտնարանում թմրամիջոց է հայտնաբերվել

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1970 թ. ծնված Կարապետ Փ.-ի բնակարանում և կից օժանդակ կառույցներում: Արդյունքում՝ նկուղի բետոնե առաստաղի կենտրոնական հատվածում գտնվող անցքի մեջ, պոլիէթիլենային թաղանթում, հայտնաբերվել է կանեփի չորացված զանգված:

Կարապետ Փ.-ն հայտարարել է, որ թմրանյութն իր օգտագործման համար է:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Քննությունը շարունակվում է:

Նույն շարքից