Թաիլանդի Փհուկետ կղզին ամենից հաճախ ասոցացվոմ է հանրահայտ լողափերի ու շքեղ առողջարանների հետ, սակայն տարին մեկ անգամ այն վերածվում է աշխարհում ամենաինտրիգային փառատոնի անցկացման վայրի:
Ծայրահեղական դրսևորումներով բուսակերության փառատոնը տևում է 9 օր, անցկացվում է չինական օրացույցով 9-րդ լուսնային ամսին:
Փառատոնին մասնակցում են հազարավոր դաոսականներ, ովքեր զբաղվում են մարմնի վնասման ծայրահեղ գործողություններով, որոնք, ինչպես նրանք են կարծում, օգնում են մաքրել իրենց հոգիները: