Տեսանյութեր Հասարակություն 

Ծեծի ենթարկված ՌԴ ԱԴԾ կապիտանն ինքն է հրահրել ծեծկռտուքը՝ թքելով սրճարանի հյուրերի վրա /Տեսանյութ/

Մոսկվայի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում ծեծի ենթարկված ՌԴ ԱԴԾ կապիտանն ինքն է հրահրել ծեծկռտուքը: Հայտնվում է, որ միջադեպի պահին վերջինս հարբած է եղել:

Աղբյուրի փոխանցմամբ, իրավապահ մարմինների ներկայացուցիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է թքել հաստատության մյուս հյուրերի վրա, ինչից հետո նրա ու ներկա տղամարդկանց միջև վիճաբանություն է սկսվել:

Ծեծկռտուքի ժամանակ կապիտանը հարված է ստացել գլխին, սակայն լուրջ վնասվածք ստացել է գետնին ընկնելու ժամանակ:

Մինչև այս պահն ուժայինի վիճակը գնահատվում է ծանր:

Նույն շարքից