Քաղաքական Միջազգային 

Ծեծկռտուք՝ ուկրաինական հեռուստահաղորդման ուղիղ եթերում

Վերին Ռադայի պատգամավոր և առողջապահության նախկին նախարար Օլեգ Մուսիին «Прямий» հեռուստաընկերության ուղիղ եթերում հարձակվել է հասարակական գործիչ Դմիտրի Շերեմբեյի վրա։

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բանավեճի ընթացքում Շերեմբեյը մեղադրել է պատգամավորին կոռուպցիայի մեջ: Մուսին իր հերթին անվանել է նրան «դասական մանիպուլյատոր և ստախոս», որից հետո Շերեմբեյը բաժակով ջուրը լցրել է պատգամավորի վրա, ինչի արդյունքում ծեծկռտուք է տեղի ունեցել։

Նշվում է, որ վեճի ժամանակ միջամտել են ծրագրի հաղորդավարները և փորձել են հանդարտեցնել նրանց։

Նույն շարքից