Հասարակություն 

Կանանց շրջանում ինքնասպանություններն ու ինքնասպանության փորձերը նվազել են, տղամարդկանց շրջանում՝ աճել

2015թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 722 դեպք, որը 2014թ. համեմատ աճել է 3.3%-ով: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակումից:

Մասնավորապես ինքնասպանության դեպքերը կազմել են 208-ը, որոնք 2014թ. համեմատությամբ աճել են 23.8%-ով, իսկ ինքնասպանության փորձերը նվազել են 3.2%-ով:

Ընդ որում, ինքնասպանություններն ու ինքնասպանության փորձերը կանանց շրջանում նվազել են 6 դեպքով, իսկ տղամարդկանց շրջանում աճել 29 դեպքով:

2013թ-ի համեմատ 2015թ-ին արձանագրված դեպքերի թիվը այնուամենայնիվ պակաս են շուրջ 25-ով:

Նույն շարքից