Հասարակություն 

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը, Բերդ-Ճամբարակ հատվածը և Մադինա-Վերին Գետաշեն միջհամայնքային ավտոճանապարհը: 

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

Արարատյան դաշտավայրում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Նույն շարքից