Հասարակություն 

Կապան-Ծավ-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են

Կապան-Ծավ-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում փլուզված ժայռաբեկորները ապրիլի 23-ին` ժամը 15:00-ի դրությամբ, Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները մաքրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:



Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից և տեղեկացնում, որ  ճանապարհը  երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Նույն շարքից