Հասարակություն 

Կառավարության աշխատակազմի պահեստում հրդեհ է բռնկվել

Երեւանի Իսակովի պողոտայի Ճանապարհային ոստիկանության վարչության պահեստներում այսօր՝ մայիսի 19-ին, հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, հրդեհի բռնկման մասին ահազանգը ստացվել է ժամը 18.39-ին:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման եւ օպերատիվ խմբերը, չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.12-ին, մարվել՝ 19.27-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեում՝ կառավարության աշխատակազմի պահեստի (առանց գույքի) տանիքում:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (6 քմ):

Նույն շարքից