Կառավարությունը անհարժեշտ է համարում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրել, որովհետև կառավարության նախագծերը կուտակվել են:
Այդ մասին այսօր կառավարության նիստի վերջում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Ենթադրում ենք, որ կառավարության հաջորդ նիստում կառաջարկենք հունիսի 15-ին գումարել արտահերթ նստաշրջան: Խնդրում եմ իմ բոլոր գործընկերներին` մեկ անգամ ևս վերանայել իրենց նախագծերի փաթեթները և առավել կարևորները համապատասխան հիմնավորումներով ներկայացնել աշխատակազմին, որովհետև ժամանակը լինելու է սահմանափակ, ծանրաբեռնվածությունը` մեծ, այնպես որ` առաջնահերթությունը տալու ենք միմիայն առավել կարևոր նախագծերին», - դիմելով կառավարության անդամներին հայտարարեց պաշտոնյան: