Քաղաքաշինության նախարարությանը թույլատրվելու է «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին 2014 թվականի մայիսի 30-ին հայտարարված` Երևանի թիվ 60 դպրոցի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման թիվ «ՔՆՔԾԻԳ-ԲԸԱՇՁԲ-14/11» գնման գործընթացը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով:
Այս հարցը ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում:
Սույն որոշման ընդունումը պայմանավորված է գնման պահանջի վերացման հիմքով գնման գործընթացը չկայացած հայտարարելու անհրաժեշտությամբ, որի արդյունքում հնարավոր կլինի կանխել այնպիսի գնման գործընթացի իրականացումը, որի գնման առարկայի ձեռքբերման պահանջը վերացել է: