Հասարակություն Տնտեսություն գլխավոր 

Կառավարությունը 50 մլն դրամ տրամադրեց Մոսկվա-Երևան ուղերթի ավտոբուսի վթարից տուժածներին

Կառավարությունն այսօր որոշում կայացրեց նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 50 միլիոն դրամ:

Նախագիծը գործադիրին ներկայացրեց Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը և ասաց, որ յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրամադրվի 1 միլիոն 500 հազար դրամ:

Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորները կստանան 700 հազարական դրամ, իսկ ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին կհատկացվի 500 հազարական դրամ:

Նույն շարքից