ՀՀ կառավարությունն արտաքին գործերի նախարարությանը հատկացրեց 24 միլիոն 850 հազար դրամ: Գործադիրի նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշել է որ ԱԳՆ-ի՝ նոր վարչական շենք տեղափոխվելու հետ կապված մի շարք ապրանքների գնման անհրաժեշտություն է առաջացել և գումարը ծախսվելու է այդ նպատակով:
Գործադիրը ԱԳՆ-ին հատկացվող միջոցները կտարամադրի կառավարության պահուստային ֆոնդից: