Հասարակություն Պատահարներ 

Կասկադյորական վթար Երևանում. 19-ամյա վարորդը Նիվայով մխրճվել է բնակելի տան մեջ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում; Ժամը 15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 19-ամյա Հարություն Արշակյանը իր վարած Վազ 2121 մակնիշի 02 RM 011 համարանիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում մխրճվել է բնակելի տան մեջ։

Այս մասին  հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրասվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։

Աղբյուրը հայտնում է, որ հարվածի հետևանքով տան պատն ու տանիքի որոշ հատված փլուզվել է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից