Բարսելոնայում անցկացվող բողոքի ցույցի մասնակիցները ոստիկանության ծառայողների վրա զուգարանի թուղթ են նետել՝ վանկարկելով «Պետք է մաքրել շատ կեղտեր»։ Այս մասին հայտնում է Լենտան։
Բացի այդ, ցուցարարները քարեր, շշեր և այլ իրեր են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Կատալոնիայի Ներքին գործերի խորհրդի շենքի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։
Կատալոնիայի մայրաքաղաքում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանն ինքնավարության անկախության հանրաքվեի կազմակերպիչներին մեղավոր ճանաչեց ապստամբության մեջ և դատապարտեց ազատազրկման երկարատև ժամկետով: