Հասարակություն 

Կատարվում է բարդիների խոր էտ. քաղաքապետարան

Ուժգին քամիների դեպքում արմատների մակերեսային զարգացում ունեցող բարդի ծառատեսակի տապալվելու հավանականությունը բացառելու նպատակով Երևանի փողոցների ու բակային տարածքների բարդիները երիտասարդացվում են խոր էտի եղանակով, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Քաղաքապետարանից հայտնում են, որ վթարային վտանգ ներկայացնող բարդիները գույքագրվում են ինչպես Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության մշտադիտարկման, այնպես էլ քաղաքացիների ահազանգերի արդյունքում։ Վարչության մասնագետները ուսումնասիրում են նշված հասցեների բարդիները, ապա, համապատասխան եզրակացություն հիման վրա, եթե քաղաքապետարանի ուժերով հնարավոր չէ կատարել ծառի երիտասարդացման խոր էտման աշխատանքները, ապա աջակցում է ԱԻՆ-ի Երևանի վարչությունը։ 

Նույն շարքից