Կարագանդայում 23-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվող Նարեկ Գուրուրյանը, ամենայն հավանականությամբ, գտնվում է Ռուսաստանում: Այս մասին հայտարարել է Ղազախստանի Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ժանատ Սուլեյմանովը:
Փոխնախարարը նշել է, որ նախնական օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գուրուրյանը հատել է սահմանը: Նա նաև հայտնել է, որ այս պահին օպերատիվ խումբ է աշխատում Ռուսաստանի տարածքում, խումբ է աշխատում նաև Հայաստանում:
Ավելի վաղ Գուրուրյանը տեսանյութ էր տարածել՝ հայտնելով, որ պատրաստ է հանձնվել իրավապահներին և հավելել, որ ինքը որևէ մեկին չի սպանել: