Հասարակություն 

Կարգին Հայկոն և «Նոր հայեր» КВН-ի Արտակը Հայաստանում շրջիկ ճաշարան են կազմակերպել

 

«Կարգին սերիալ»-ից հայտնի դերասան Հայկ Մարությանը եւ «Նոր հայեր» КВН-ից Արտակ Գասպարյանը Երևանի սոցիալապես անապահով 200 քաղաքացիների ուղիղ մեկ տարի ուտելիքով կաջակցեն, այս մասին հաղորդում է Aravot.am-ը:

 

Ծրագիրը սկսել է այս տարեսկզբից և իրականացվում է Քանաքեռում և Հույսի Ավանում: Հայկ Մարությանի խոսքով, շրջիկ ճաշարանը իրենց միջոցներով են կազմակերպել:

 

«Հայաստանում ստեղծվել է այնպիսի վիճակ, որ շատ քաղաքացիներ, ընտանիքներ օրվա հացի խնդիր ունեն լուծելու» - ասել է Հայկ Մարությանը:

Նույն շարքից