Տնտեսություն գլխավոր 

Կարելի Է ենթադրել, որ ապրիլին շատ թանկ ինչ-որ ապրանքներ են մտել Հայաստան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ երեկ հրապարակված պաշտոնական ցուցանիշների՝ այս տարվա ապրիլին անցած տարվա նույն ամսվա համեմատ դեպի Հայաստան ապրանքների ներմուծման ծավալը, մեղմ ասած, աճ Է արձանագրել՝ աճել է 2,2 անգամ։ Սա անհավանական ցուցանիշ է:

Եթե անցած տարվա ապրիլին Հայաստան էր ներկրվել 204 միլիոն դոլարի ապրանք, ապա այս տարվա ապրիլին՝ 455 միլիոնի։ Թե ինչով Է պայմանավորված ցուցանիշի նման ցատկը, առայժմ անհայտ է: Ավելի մանրամասն տվյալներ կհրապարակվեն միայն 10 օրից։ Բայց կարելի Է ենթադրել, որ ապրիլին շատ թանկ ինչ-որ ապրանքներ են մտել Հայաստան, ասենք թանկարժեք զինատեսակներ, սպառազինություն…»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից