Հայաստան Քաղաքական Բարի օր 

Կարծում եմ, որ նա այլ կոնտեքստում է ասել. Փաշինյանը՝ Կոտայքի մարզպետի հայտարարության մասին

Կարծում եմ, որ նա մի բան է նկատի ունեցել, որ այլ կոնտեքստում է ասել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարության մասին, թե հեղափոխությունը այդ մարզ չի հասել:

Հարցին, թե կարելի է արդյո՞ք ասել, որ Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուի պարտությունը վարչապետի վարկանիշի խնդիր էր, Փաշինյանը հիշեցրեց, որ հեղափոխությունից երկու ամիս հետո ՔՊ-ի թեկնածուն պարտվեց Կապանի քաղաքապետի ընտրություններում. «Դրանից հետո տեղի ունեցան ազատ, անկախ, թափանցիկ ընտրություններ, և Իմ քայլը դաշինքը 70 տոկոս ձայն հավաքեց Սյունիքում: Ես նախկինում էլ ասել եմ՝ եկեք այսօրվա իրողությունները հին արշիններով չչափենք, երբ ամեն ինչ արվում էր, որ որևէ տեղ ոչ իշխանական թեկնածուն չհաղթի: ՀՀ բոլոր ընտրություններում, անկախ նրանից՝ կհաղթի Իմ քայլի թեկնածուն, թե՝ ոչ, հաղթում է հեղափոխությունը, հաղթում է ժողովուրդը: Դա ամենակարևոր արձանագրումն էր»:

Նույն շարքից