Հասարակություն 

Կարճաղբյուր համայնքում 4 կով է անկել. պատճառը Սևանա լճի ջո՞ւրն է

Հունիս ամսից Սևանա լճում առկա կապտականաչավում երանգ, որը առաջացել է Anabaena ցեղի կապտա֊կանաչ միաբջիջ ջրիմուռներ։ Մասնագտեները պնդում են, որ կապտականաչվում գունավորումը վտանգավոր է թե լճում լողացողների, թե այդ ջրից օգտվողների համար:

Այսօր արդեն Ֆեյսբուքում ինֆորմացիա է տարածվել, որ Մարտունու տարածաշրջանույմ կովեր են անկել, որոնք խմել են Սևանա լճի ջուրը:

Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանն իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողության տակ են:

Տասնյակ անկումներ չկան, կա 4 անկում, անասնաբույժների ջանքերով մոտ 80 գլուխ փրկվել են, դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ կա ճահճոտ տարածք, որտեղ աճում է առվույտ:

Մասնագետները գիտեն, որ մատղաշ, թաց առվույտը, որոճողների մոտ առաջացնում է փքվածություն, և որպես հետևանք նաև անկումներ: Նախնական տվյալներով հենց դա է պատճառը: Ավելի ստույգ կիմանանք համապատասխան ախտորոշիչ միջոցների ավարտից հետո: Հրահանգել եմ, որ դեպքի վայր մեկնեն լաբորատորիայի համապատասխան մասնագետները:

Հ.Գ. Այդ տարածքում հաճախ են լինում նման դեպքեր»:

Analitik.am-ը կապվեց Մարտունու համայնքապետարանի ղեկավար Արմեն Ավետիսյանի հետ, ով նշեց, որ ինքը ևս լսել է կովերի անկելու մասին, այժմ փորձում են տվյալները ստուգել:

Հիշեցնենք, որ ցիանոբակտերիաները հսկայական քանակությամբ օրգանական նյութ են անդրադարձնում, վերադարձնում ջրային համակարգներին, և բնականաբար, ջրում որոշակի թթվածնային քաղց է դիտվում: Սա ազդում  է բոլոր օղակների վրա: Ծաղկումները շատ անբարենպաստ երևույթներ են քաղցրահամ ջրերի համար:

Հաճախ ցիանաբակտերիալ տաքսոնները նաև տոքսիկ են հանդիսանում և տոկսիններ, այսինքն` թույներ են արտանետում ջրային միջավայր, ինչը նույնպես անդրադառնում է սննդային շղթայի բոլոր օղակների վրա:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից