Կա վարկած, որ Ամուլսարի հետ կապված այս իրավիճակը ստեղծել են մարդիկ, ովքեր ցանկանում են Հայաստանին ներքաշել մեծ դատական գործընթացների մեջ: Այսօր՝ հուլիսի 6-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունում աշխատակիցների և բնապահպանների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, թե չի ասում նման բան կա կամ չկա, բայց եթե քննարկվում են բոլոր տեսակետները, ինքը պետք է խոսի նաև այդ մասին:
Փաշինյանի խոսքերով, եթե խոսակցության մեջ լինեն մարդիկ, ովքեր ասեն, որ իրենց չեն հետաքրքրում փաստերը, ովքեր ունեն իրենց միակ ճշմարտությունը, դա մեծ խնդիր կլինի «Ես հույս ունեմ, որ ներկաներից ոևէ մեկը որևէ կասկած չունի , որ մենք և կոնկրետ ես այս հարցում չունեմ այլ նպատակադրում, բացի ՀՀ հավասարակշռված շահը: Ինձ համար՝ որպես անհատի, գուցե ամեն ծառն ավելի թանկ է, քան՝ այլ երևույթ, բայց վարչապետի կարգավիճակում պետք է լինեմ հավասարակշռված»:
Վարչապետի խոսքերով, ինչ որոշում էլ կայացվի, պետք է այն հիմնված լինի փաստերի վրա և պետք է հասկանալ, արդյո՞ք բոլոր կողմերն են պատրաստ ընդունել այդ փաստերը: