«Ուսանողների գործողություններն են, որևէ կերպ չենք միջամտում: Այս ընդհանուր ֆորսմաժորային իրավիճակում նախարարության հարցերով եմ զբաղված, դրա հետ կապված լուծումներ այս պահին չունեմ»,-1in.am-ի հետ զրույցում հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԵՊՀ-ում տիրող իրավիճակին:
Հիշեցնենք, որ ԵՊՀ մի խումբ ուսանողներ բողոքի ակցիաներ են սկսել՝ պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Երեկ հայտնի դարձավ նաև, որ ռեկտորը հոսպիտալացվել է:
ԿԳ նախարարը նշեց, որ ԵՊՀ-ում առկա խնդիրների մասով իրավական լուծումներ կան, սակայն դրա համար մի քիչ ավելի երկար ժամանակ է պետք. «Ես մայիսի 30-ին մեկնում եմ Վրաստան և ուսանողներին պարզապես կոչ կանեմ միասին գտնել լուծումները: Հունիսի 1-ին ես կարող եմ նրանց հետ նստել և հասկանալ, թե ինչ լուծումներ կարող ենք այս պահին գտնել: Երևի թե քննարկումները մի քանի օր կտևեն»: