Հայաստան Քաղաքական Բարի օր 

ԿԳ նախարարի 26-ամյա հովանավորյալը թաղապետ է նշանակվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Ռազմիկ Մկրտչյանը նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»   օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝1.Ռազմիկ Մկրտչյանին՝ 2018 թվականի նոյեմբերի 22-ից նշանակել Երևանի Շենգավիթ  վարչական շրջանի ղեկավար։ 2.Երևանի Շենգավիթ  վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ղալեչյանին ազատել Երևանի  Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի  պատականությունների կատարումից:

«Հրապարակ» թերթի տեղեկություններով, 26-ամյա Ռազմիկ Մկրտչյանը ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հովանավորյալն է:

Նույն շարքից