Հասարակություն 

Կենտրոնական բանկը սեպտեմբերի 26-ից շրջանառության մեջ է դրել «Կոմիտաս-150» արծաթե հուշադրամը․լուսանկար

Կենտրոնական բանկը սեպտեմբերի 26-ից շրջանառության մեջ է դրել «Կոմիտաս-150» արծաթե հուշադրամը:

«Կոմիտաս-150»-ի դիմերեսին Կոմիտաս Վարդապետի գծանկարներն են, հատվածներ «Ազգային օրհներգ» առաջին տպագիր երգից (1891 թ.)` հայկական և եվրոպական նոտագրությամբ:

Դարձերեսին Կոմիտաս Վարդապետի դիմապատկերն է, Գևորգյան հոգևոր ճեմարանի շենքի (ճարտարապետ` Հ. Աբգարյան) ուրվագիծը, կռունկի, հայկական և եվրոպական նոտաների ոճավորված պատկերներ:

Էսքիզների հեղինակներ` Վարդան Վարդանյան (դիմերես) և Էդուարդ Կուրղինյան (դարձերես):

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Նույն շարքից