ՌԴ Քննչական կոմիտեում Կերչի քոլեջում տեղի ունեցած պայթյունը դիտարկում են որպես ահաբեկչություն: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով իրավապահ օրգաններին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Կերչի քոլեջներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում կա առնվազն 10 զոհ և ավելի քան 50 վիրավոր: Տուժածները հիմնականում երեխաներ են:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը չէր բացառել ահաբեկչության վարկածը: