Կերչում 20 մարդու սպանած 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովի ծնողներին կտուգանեն 500 ռուբլու չափով այն բանի պատճառով, որ վերջիններս թերացել են իրենց երեխայի դաստիարակության գործում: Այս մասին հայտնում է «Известия»-ն:
Պարբերականի զրուցակիցը հայտնել է, որ Ռոսլյակովի ծնողները տուգանքի մասին կտեղեկացվեն միայն որդու հուղարկավորությունից հետո:
Ավելի վաղ մարդասպանի հայրը որդուն բնութագրել էր որպես դաստիարակված և ոչ ագրեսիվ երիտասարդի, ով ընկերներ չի ունեցել: Հայրը որդու հետ գրեթե չի շփվել, քանի որ առանձին է ապրել: