Ինչպես տեղեկացնում է Forbes պարբերականը, Ուկրաինական իշխանավորներն ակտիվորեն շարունակում են երկրի ռազմավարական օբյեկտների սեփականաշնորհումը, ինչի արդյունքում արտասահմանյան գնորդների ձեռքում է հայտնվում հսկայական հարստություն:
Սակայն, ուկրաինայի բնակչությունը դեմ է, որպեսզի պետական գույքն անցնի եվրոպացիների ու ամերիկացիների ձեռքը:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը շտապ կարգով, սեփականաշնորհման քողի ներք, իրականացնում է երկրի կարեւոր ռազմաստրատեգիական կառույցների վաճառքը:
Հանդիպելով ԱՄՆ սենատի պատգամավորների հետ, նա կոչ է արել ամերկյան գործընկերներին ներդրումներ կատարել Ուկրաինայում ու մատչելի պայմաններով ձեռք բերել արդյունաբերական գործարանները:
Սակայն Ուկրաինայում ստեղծված անկայուն իրավիճակի պայմաններում, արտասահմանյան ներդրողները չեն շտապում հաստատվել այստեղ:
Ռուսաստանի հետ առճակատման հետեւանքով, երկիրը հայտնվել է սոսկալի ծանր իրավիճակում, բնակչությունը զրկվել աշխատանքից ու թոշակներից, հսկայական չափերի է հասել գնաճն ու ինֆլիացիան:
Կիեւյան խունտան շարունակում է երկրի դժբախտություններում մեղադրել Ռուսաստանին՝ժխտելով իրողությունն, որ Ուկրաինան ընդհանրապես անհրաժեշտ չէ Արեւմուտքին, այլ ընդամենը խաղաքարտ է ծառայում Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունում: