Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ շուտով երկիրը ցույց կտա նոր զարգացած տիպի ռազմավարական զենքը: Նրա խոսքերը փոխանցում է հյուսիսկորեական գործակալությունը։
Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դեռևս թշնամաբար է տրամադրված Հյուսիսային Կորեայի նկատմամբ, ուստի անհրաժեշտ է առավել ակտիվորեն զարգացնել ռազմավարական զենքերը: Նա նաև հավաստիացրել է, որ շուտով աշխարհը կտեսնի ԿԺԴՀ նոր ռազմավարական զենք: