Հայաստան 

Ադրբեջանը շփման գծում կրկին խախտել է հրադադարը

ԼՂՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին եւ լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 204 խախտում, որի ընթացքում արձանագրվել է ավելի քան 2200 կրակոց:

Նշվում է, որ առաջնագծի արեւելյան ուղղությամբ հակառակորդը ականանետերից կրակել է  շուրջ24 անգամ:

Հակառակորդը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաեւ դիպուկահարներ, տարբեր տրամաչափի գնդացիրներ եւ այլ հրաձգային զինատեսակներ:

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումներն  ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ: Իրավիճակը վերահսկվում է:

 

Նույն շարքից