Երեկ՝ նոյեմբերի 27-ին, լույս չի եղել Կիևի կենտրոնում, Գերագույն Ռադան նույնպես մնացել է առանց էլեկտրաէներգիայի և բնապահպանական խնդիրների վերաբերյալ նիստն անցկացվել է մթության մեջ։ Այս մասին հայտնում է Страна.ua-ն:
Նշվում է, որ արդյունքում չեն աշխատել փողոցի լուսացույցները և երթևեկությունը գրեթե կաթվածահար է եղել: Հրապարակման համաձայն՝ վթար է տեղի ունեցել բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծում, սակայն «Կիևյան էլեկտրական ցանցեր»-ը դեռ չի բացատրել տեղի ունեցածի պատճառները: