Քաղաքական 

Կիևում մեկնարկել է ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հավաքը

Կիեւում մեկնարկում է ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Հանդիպմանը մասնակցելու համար ժամանել են ԵԱՀԿ-ի մասնակից 57 պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ, ընդ որում` նրանցից 30-ից ավելին գլխավորում են արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Բացի դրանից, համաժողովի աշխատանքին կմասնակցեն ԵԱՀԿ-ի 11 գործընկեր պետությունների պատվիրակությունները, ԵԱՀԿ-ի ինստիտուտների ղեկավարները, միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՊՀ-ի, ՄԱԿ-ի, Եվրախորհրդի, ՆԱՏՕ-ի եւ ուրիշների ներկայացուցիչները: Կիեւում է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: 

Ուկրաինան 2013թ. հունվարի 1-ից նախագահում է ԵԱՀԿ-ում: Գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան դիմավորում է խորհրդի նիստի անցկացման վայր ժամանող գործընկերներին, ձեռք սեղմում, լուսանկարվում եւ ճանապարհում սրահ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ նրա հանդիպումը շատ ջերմ էր: Նրանք գրկախառնվեցին: 

Նույն շարքից